211652_close_icon
views-count5825 դիտում article-date 19:32 11-10-2016

Տեղի է ունեցել Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2016թ. հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի, մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունների և կայազորային քննչական բաժինների պետերը, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունների պետերի տեղակալները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականները: Կոլեգիայի օրակարգում ընդգրկվել և քննարկվել է 4 հարց՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը, նախաքննության ընթացքում նշանակված դատական փորձաքննությունների վիճակի, ՀՀ հյուսիսային և հարավային տարածաշրջաններում գործող հոգեբուժական հաստատություններում քրեական գործերով դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման, ինչպես նաև՝ 2015թ. ընթացքում համակարգչային տեխնիկայի կիրառմամբ կատարված հանցագործություններով նախաքննության պրակտիկայի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ: Ուսումնասիրությունների արդյունքներով վեր հանված խնդիրների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր