211652_close_icon
views-count15167 դիտում article-date 17:39 09-10-2016

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքում Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառ: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բերքի տոնը մեր հանրապետությունում արդեն իսկ դարձել է ավանդական՝ ընդգծելով, որ բարի ավանդույթներն անհրաժեշտ է պահպանել ու շարունակաբար զարգացնել: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր