211652_close_icon
views-count1363 դիտում article-date 14:53 11-10-2014

Բակո Սահակյանը այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառ: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման տոնավաճառներն արդեն դարձել են ավանդական և նոր մշակույթ են ձևավորում գյուղատնտեսական արտադրանքի ներկայացման ոլորտում: Միջոցառմանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ԼՂՀ Նախագահ իաշխատակազմ

Նմանատիպ նյութեր