Չեչնիայում զինված հանցախումբ է ոչնչացվել. կա 8 զոհ, 4 վիրավոր
Չեչնիայի Գուդերմեսի շրջանում ոստիկանների կողմից զինված հանցախումբ է ոչնչացվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Ուշ գիշեր Գերզել-Էնգել-Յուրտ ավտոճանապարհին ոստիկանները փորձել են կանգնեցնել ВАЗ 2107 և ВАЗ 2114 մակնիշի երկու ավտոմեքենա, սակայն մեքենայում գտնվողները կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատասխան կրակով ոչնչացվել է 8 գրոհային, իսկ 4 ոստիկան վիրավորվել է:
Տարվում է հետաքննություն: Պարզվում է հանցախմբի անդամների ինքնությունը: