Չեչնիայում եւս մեկ ահաբեկչի տուն է ոչնչացվել
Չեչնիայի հանրապետության Սերնովոդսկ գյուղում եւս մեկ ահաբեկչի հարազատների տուն է ոչնչացվել: Տան տերը՝ Անզոր Լուլաեւը, հատուկ գործողության ժամանակ սպանվել էր դեկտեմբերի 25-ին, իսկ նրա կնոջը ձերբակալել էին Չեչնիայի ուժայինները:
Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է կատարվածը: Հիշեցնենք, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հրամանով՝ ոչնչացվում են ահաբեկիչների եւ նրանց հարազատների տները: