211652_close_icon
views-count948 դիտում article-date 12:40 09-10-2016

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հոկտեմբերի 9-ին, ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն բացել. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում, հայտնաբերել Ե. Հ.-ին (ծնված 1929 թ.): Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել: *** Հոկտեմբերի 9-ին, ժամը 08.08-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է մահճակալից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1939 թ. ծնված Ա. Ղ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 9-ին, ժամը 07.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին անօգնական վիճակում ընկած է եղել 1936 թ. ծնված Ա. Ա.-ը, ում մոտեցրել են մահճակալին, իսկ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են օգնություն:

Նմանատիպ նյութեր