211652_close_icon

Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակը՝ մանկական կավճանկարների բացօթյա ցուցահանդես

views-count2353 դիտում article-date 16:45 08-10-2016
Մայրաքաղաքի ծննդյան օրը Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակն ամբողջությամբ երեխաներինն էր, ովքեր կավճանկարչությամբ են փորձել իրենց վերաբերմունքն արտահայտել հայրենի երկրի ու սիրելի մայրաքաղաքի նկատմամբ: Տոնակատարության «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսին համահունչ՝ միջոցառման մասնակից ավելի քան 3 հազար մանուկներն արևային գույներով ու տրամադրությամբ են լցրել հրապարակը և իրենց շնորհավորանքներն ու գունագեղ երազանքները փոխանցել կավճանկարների միջոցով: Աշխատանքներում տեղ են գտել մայրաքաղաքում երեխաների սիրելի վայրերը, այդ թվում իրենց բակերն ու խաղահրապարակները: Բոլորի համար ապահովվել է գունավոր կավիճների անսահմանափակ քանակ: Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով: Փոքրիկ երգիչներն էլ մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ իրենց կատարումներն են նվիրել սիրելի Երևանին: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր