Երևանի գրախանութների առջև գործում է գրքերի բացօթյա ցուցահանդես-վաճառք
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, Թարգմանչաց տոնի առիթով մայրաքաղաքի «Բուկինիստ» գրախանութում տեղի է ունեցել ֆրանսիացի գրող Կլոդ Ռուայի` առաջին անգամ հայերեն թարգմանված «Բաղձալի Բարովեկածը» մանկական գրքի շնորհանդես-քննարկումը:
Նշենք նաև, որ տոնի խորհրդի համատեքստում ամբողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի գրախանութների առջև գործելու է գրքերի բացօթյա ցուցահանդես-վաճառք: