211652_close_icon
views-count1339 դիտում article-date 23:28 09-09-2022

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվելու է գիտության ճամբարի. 4 օր շարունակ Ազատության հրապարակը պարուրված կլինի գիտության շնչով

Սեպտեմբերի 8-11-ը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի։

STARMUS VI փառատոնի շրջանակներում` սեպտեմբերի 8֊11֊ը, Ազատության հրապարակում կկազմակերպվի Գիտության ճամբար, որը ամենահասանելի ձևաչափերով փոքրերին ու մեծերին կտա շատ ու շատ «ինչու » -ների և «ինչպես » -ների պատասխաններ։ Մեծ թեմատիկ տաղավարներով ոլորտի բազմաթիվ կազմակերպություններ այցելուներին կներկայացնեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները հետևյալ թեմաների շուրջ.

● Ֆիզիկա - Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա
● Լազերային ֆիզիկա - Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
● Դրոններ - Drone EduLab և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
համալսարան
● Ռոբոտաշինություն -, Robot Does Art, Robin the Robot և Այբ դպրոց
● Արհեստական ​​բանականություն - Հայաստանի գիտության եւ
տեխնոլոգիաների հիմնադրամ
● ԱգրոՏեխ - Հայաստանի ազգային ագրարային համալսարան և Օպտիմում
Էներջի
● Միջուկային էներգիա - Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական
գիտահետազոտական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
● Հանրային առողջապահություն, կենսաբանություն և գենետիկա - Մոլեկուլային
կենսաբանության ինստիտուտ Հայաստանի Բիոինֆորմատիկայի ինստիտուտ,
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Հայ-Ռուսական համալսարան
● Հնէաբանություն - Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
● Արևային էներգիա - Շտիգեն
● Կապույտ կանաչ մոլորակ - Հայաստանի Ամերիկյան Համալսարան

● Աստղադիտակներ - Explore Scientific և Space Shop 42
● Կենդանաբանություն և բուսաբանություն - ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային
հետազոտությունների կենտրոն, Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության
ինստիտուտ
● Աջակցող տեխնոլոգիաներ - Qayltech, Oqni, Arm Bionics, Hi Bionic Hand
● Էլեկտրոնիկա - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Engineering Kids - «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ
● Գիտության առևտրայնացում - Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի
նախարարության նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոն
● Robotics Kids - Mindcenter և Lego Education
● Մարս - Arloopa
Ճամբարային 4 օրերից յուրաքանչյուրը ներառում է նաև դասախոսություններ և
համերգային ծրագիր, որոնց վերաբերյալ ժամանակցույցը և այլ մանրամասները
ներկայացված են ստորև.

Սեպտեմբերի 8
17:10 - 18:00 Մարատ Հայրապետյան
5 պատճառ` ինչու մինչ օրս մենք Մարսի վրա չենք RUS
18:00 - 18:30 Անի Աբրահամյան Ատոմային էներգետիկա ARM
18:30 - 19:00 Ռոքսանա
Զախարյան Ինչ են պատմում գեները մեր մասին ARM
19:00 - 19:30 Լիզա
Կալտեննեգեր Երկրագնդի նման մոլորակներ ENG
Երաժշտություն 20:00
Katil Band
Ethno Colours
Montserrat Martí and Luis Santana
Vintage Caravane
Nemra
Սեպտեմբերի 9
17:30 - 18:00 Իվան Գաբրիելյան Դինոզավրերի ժամանակաշրջանի բույսերը Հայաստանում ARM
18:00 - 18:30 Արսեն Առաքելյան Կենսաինֆորմատիկան որպես ժամանակակից բժշկության գործիք ARM
18:30 - 19:00
Արամ Պապոյան/Միքայել Խանբեկյան
Լույսը և լուսային տեխնոլոգիաները․ հին օրերից առ այսօր ARM
19:00 - 19:30 Թոնի Ֆադել Թոնի Ֆադելի «Կառուցիր» գրքի մակագրում
Երաժշտություն 20:00
Street Lights
Adana
Lav Eli
SYZYGY
Սեպտեմբերի 10
17:30 - 18:00 Վահագն Գուրզադյան
Բնության օրենքների ստուգում արբանյակներով ARM
18:00 - 18:30 Արտեմ Ռ. Օհանով Բյուրեղային կառուցվածքի կանխատեսում. Երկրի էվոլյուցիայից
մինչև գերհաղորդականություն սենյակային ջերմաստիճանում 
RUS
18:30 - 19:00 Ավետիկ Գրիգորյան Հայերի ներդրումը տիեզերական տեխնոլոգիաներում ARM
19:00 - 19:30 Մարկ Բոսլոու Աստերոիդների բախումը ENG
Երաժշտություն 20:00
ZRANGI
TMBATA
Tiezerk
Bambir
Սեպտեմբերի 11
17:30 - 18:00 Մարին Չկադուա Կենսամարդաբանություն`ոսկորների վրա գրված պատմություն ENG
18:00 - 18:30 Արթուր Հակոբյան Աստղերի Էվոլյուցիան ARM
18:30 - 19:00 Հրաչուհի-Մարի Պողոսյան Տիեզերք = ստեղծարարություն և նորարարություն ARM
19:00 - 19:30 Վլադիմիր Քեմուրջյան Մոլորակագնացի ստեղծման պատմությունը RUS
Երաժշտություն
Adios to California 20:00
ALTSIGHT БAND
MAD BLUES BAND
Tigran Jager
Kami Friends Project
***
STARMUS VI փառատոնի մասին
STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում: Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ  Ալեքսանդր
Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

Սթարմուս VI-ի մասին՝  https://starmus.com/Armenia
Facebook: https://www.facebook.com/StarmusArmenia
Twitter: https://twitter.com/StarmusArmenia
Instagram: https://www.instagram.com/starmus/
LinkedIn: https://www.linkedin.com/company/starmus-festival
Սթարմուսի մասին՝ https://starmus.com/
Յութուբյան էջ՝ https://www.youtube.com/user/starmusfest
 

Նմանատիպ նյութեր