Ճապոնիայում ժայթքել է Ասո հրաբուխը
Ճապոնիայում ժայթքել է Ասո հրաբուխը։ Այն գտնվում է երկրի հարավային մասում, հաղորդում է Associated Press-ը։
Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հրաբուխը օդ է արտանետել 11 կմ բարձրության մոխիր, որը պատել է հրաբխից ոչ հեռու գտնվող քաղաքի փողոցներն ու շինությունները։ Նշված շրջանում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը։
Հրաբխի ժայթքմանը տրվել է վտանգավորության 3-րդ աստիճան։ Այդուհանդերձ, տուժածներ, ինչպես նաև ավերածություններ չկան։