211652_close_icon
views-count2417 դիտում article-date 22:04 13-06-2016

Եվրո-2016. Իռլանդիան բաց թողեց հաղթանակը շվեդների հետ խաղում. տեսանյութ

Եվրոպայի 2016թ. առաջնության 1-ին տուրում Իռլանդիայի հավաքականը մարտական ոչ-ոքի խաղաց Շվեդիայի հետ` 1:1: Թեպետ հանդիպման ֆավորիտ էր համարվում Զլաթան Իբրահիմովիչի թիմը, սակայն իռլանդացիները շատ ավելի տպավորիչ խաղ ցուցադրեցին, մրցակցին գերազանցեցին բոլոր առումներով: Հատկապես 1-ին խաղակեսում իռլանդացիները պարտավոր էին 2-3 անգամ գրավել շվեդների դարպասը: 2-րդ խաղակեսում Իռլանդիան շարունակում էր նույն ոճով խաղալ և Հուլահանը 48-րդ րոպեին վերջապես բացեց խաղի հաշիվը: Միայն դրանից հետո շվեդները մի փոքր ուշքի եկան և սկսեցին մեծ ուժերով գրոհել: Այդպիսի գրոհներից մեկի ժամանակ Իբրահիմովիչի եզրային փոխանցումից հետո իռլանդացիների պաշտպան Կլարկը գլխի գեղեցիկ հարվածով գրավեց սեփական դարպասը: [b]Եվրո-2016, խմբային փուլ, E խումբ [/b] Իռլանդիա-Շվեդիա` 1:1 Գոլերը` Հուլահան, 48 – Կլարկ, 71, ինքնագոլ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր