Կիևը մտադիր է ԱՄՆ-ից ՀՕՊ համակարգեր խնդրել
Եթե Միացյալ Նահանգները որոշում կայացնի Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր տրամադրելու մասին, Կիևը մտադիր է, առաջին հերթին, խնդրել հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև հակատանկային միջոցներ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինաի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը՝ ուկրաինական 24-րդ հեռուստաալիքի «Ձախ ափը՝ Սոնյա Կոշկինայի հետ» ծրագրի եթերում, փոխանցում է Ria Novosti-ն։
«Մենք հիմնականում խնդրելու ենք հակաօդային պաշտպանության համակարգեր, խնդրելու ենք հակատանկային միջոցներ՝ այն, ինչը մեզ անհրաժեշտ է առաջին հերթին»,-ասել է Պոլտորակը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանության արժանացրեց Ուկրաինային անօդաչուներ մատակարարելու նախագիծը՝ ընդունելով «Ուկրաինայում կայունության ու ժողովրդավարության աջակցության մասին» օրենքը։