Առաջիկայում պաշտոնանկ կարվի նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնել է նաև որոշ մարզպետերի փոփոխություն։ Մամուլն արդեն մի քանի օր է գրում է, որ առաջիկա օրերին պաշտոնանկ է արվելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
«ժամանակ»–ի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանակ կարվի նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]