Պաշտոնանկ է արվելու Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ մայոր Բիրյուկովը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների՝ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանության գործի քննության արդյունքների հիման վրա օրերս պաշտոնանկ է արվելու Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ մայոր Վ.Վ. Բիրյուկովը: Մինչ այս թերթն արդեն իսկ տեղեկացրել էր, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի քննության արդյունքում իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել էին Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի հետ առնչություն ունեցող 18 պաշտոնյաներ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։