5198 դիտում
21:09 03-10-2016
Հռոմի պապը չի խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին. The New York Times
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի ավարտել է իր այցը հակամարտությունների թատերաբեմ հանդիսացող Կովկասի տարածաշրջան՝ Վրաստանից հետո Ադրբեջան այցելելով, գրում է The New York Times-ը:
Ինչպես գրում է թերթը, Ֆրանցիսկոս պապն, այնուամենայնիվ, լուռ է մնացել Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիական ազատությունների, մարդու իրավունքների և արդար ընտրությունների հետ կապված դիրքորոշման մասին, որը բազմիցս մեծ քննադատության է ենթարկվել: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը բազմաթիվ խախտումներ են փաստագրել, այդ թվում՝ լրագրողների և քաղաքական այլախոհների բանտարկում, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների լիազորությունների կասեցում և քաղաքացիական հասարակության խմբերի նկատմամբ բռնաճնշումներ:
Ֆրանցիսկոսի կարճատև՝ մոտ 10 ժամ տևած այցը նավթով հարուստ Ադրբեջան դեպի Կովկաս երկու մասից բաղկացած ուղևորության վերջին կանգառն էր, որը սկսվել էր հունիսին Հայաստան այցելությամբ, գրում է թերթը:
Վրաստանի առաջնորդները հուսով են եղել, որ Պապի այցը կօգնի հիշեցնելու աշխարհին, որ Վրաստանի տարածքի մեկ հինգերորդ մասը 2008 թվականի պատերազմից հետո «օկուպացված է մնում Ռուսաստանի կողմից զինված և ֆինանսավորված անջատողականների կողմից»:
Հայաստան կատարած այցի ժամանակ նա խոստացել է խոսել ադրբեջանցիների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ուղիների մասին և Հռոմ վերադարձի ճանապարհին հիշեցրել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին:
Ֆրանցիսկոս պապն այս անգամ էլ երկխոսության կոչերով է հանդես եկել, նա կոչ է արել միջազգային հանրությանն օգնել խաղաղության հաստատման գործում՝ իրեն նկարագրելով որպես «խաղաղության ուխտագնաց» տարածաշրջանում, գրում է The New York Times-ը:
Նմանատիպ նյութեր
1504 դիտում
16:31 24-10-2014
New York Times-ը՝ Հայաստանի մասին. հարցազրույց նախագահ Սերժ Սարգսյանի հետ. տեսանյութ
4114 դիտում
21:40 15-11-2015
Գերմանիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականների մարզիչները նախապես իմացել են ահաբեկչության մասին. The New York Times
4687 դիտում
17:34 30-09-2016
Ռուսաստանն քիչ է մտածում խաղաղության որոնման համար կառուցողական գործընկեր դառնալու մասին. The New York Times
Այս բաժնից
829 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
565 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence