4666 դիտում
17:34 30-09-2016
Ռուսաստանն քիչ է մտածում խաղաղության որոնման համար կառուցողական գործընկեր դառնալու մասին. The New York Times
The New York Times-ը գրում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանն արագորեն վերածում է օրենքից դուրս երկրի: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկը՝ նրա երկիրը կիսում է միջազգային օրենքը պահպանելու պատասխանատվությունը: Չնայած դրան՝ նրա պահվածքն Ուկրաինայում և Սիրիայում խախտում է ոչ միայն օրենքները, որոնք պետք է խաղաղություն բերեն հակամարտության փոխարեն, այլև սովորական մարդկային պարկեշտությունը:
Այս դառը ճշմարտությունը չորեքշաբթի հաստատվել է երկու անգամ: Նիդեռլանդների գլխավորած միջազգային թիմը եզրակացության է եկել, որ 2014 թվականի հուլիսին Ուկրաինայի երկնքում կործանված 298 մարդ տեղափոխող Malaysia Airlines-ի ինքնաթիռը խոցել է «երկիր-երկինք» դասի հրթիռային համակարգը, որն ուղարկվել է Ռուսաստանից՝ այդ երկրի կողմից աջակցություն ստացող անջատողականներին և այդ նույն գիշերը վերադարձվել է Ռուսաստան: Միևնույն ժամանակ, Սիրիայում ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռները երկու հիվանդանոցի են հարված հասցրել, որոնք գտնվում էին ապստամբների հսկողության տակ։
Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանը ռմբակոծել է մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունը, որը միջազգային օրենքներով չի կարող թիրախ լինել, ինչպես հիվանդանոցներն ու խաղաղ բնակչությունը:
Պուտինն իրեն երևակայում է Ռուսաստանին իր երբեմնի հզորությունը վերականգնելու առաքելություն կատարող անձ: Եվ Ռուսաստանն իսկապես կարող էր մեծ ուժ լինել լավ նպատակների համար: Այնուամենայնիվ, նրա անազնիվ վարքագիծը՝ քաղաքացիական բնակչությանը կոտորելը Սիրիայում և Ուկրաինայում, Ղրիմի անեքսիան, ամերիկյան կառավարական գործակալությունների համակարգչային համակարգերի վրա հաքերային հարձակումները, սեփական երկրի ներսում այլակարծությունը հետապնդելը, ստիպում է կարծել, որ նա ամենաքիչն է մտածում խաղաղության որոնման համար կառուցողական գործընկեր դառնալու մասին»,- գրում է [url=http://www.nytimes.com/2016/09/29/opinion/vladimir-putins-outlaw-state.html?_r=2]The New York Times թերթը[/url]։
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
16:31 24-10-2014
New York Times-ը՝ Հայաստանի մասին. հարցազրույց նախագահ Սերժ Սարգսյանի հետ. տեսանյութ
4072 դիտում
21:40 15-11-2015
Գերմանիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականների մարզիչները նախապես իմացել են ահաբեկչության մասին. The New York Times
5171 դիտում
21:09 03-10-2016
Հռոմի պապը չի խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին. The New York Times
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»