«Զարյայի» տնօրենին զայրացրել են Մանչեսթերում համբուրվող տղամարդիկ
Ուկրաինական «Զարյայի» տնօրեն Սերգեյ Ռաֆաիլովը իր տպավորություններն է հայտնել Մանչեսթեր կատարած այցից` Եվրոպայի Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից (0:1) հետո:
«Մենք Անգլիայում միայն Մանչեսթերում ենք եղել և այդ քաղաքն ինձ դուր չեկավ: Շատ կեղտոտ էր: Կենտրոնում գտնվող հյուրանոցի շրջակայքում` ամբողջ գիշերը ասֆալտին բոմժեր էին քնում:
Երեկոյան զբոսնել եմ և քաղաքի կենտրոնից մի փոքր հեռացել: Այնտեղ վիճակն ավելի վատ է: Անսթափ մարդկանց զանգված: Իմ համար տհաճ էր, որ տղամարդիկ փողոցներով քայլում ու համբուրվում են:
Մեր «եվրաինտեգրացման» կողմնակիցներին խորհուրդ կտայի 20 անգամ մտածել: Ես կցանկանայի, որ փողոց դուրս գալիս իմ թոռները չտեսնեին համբուրվող տղամարդկանց և բոմժերի», ասել է Ռաֆաիլովը: