Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի ուկրաինական «Զարյային»:
Այդ հանդիպմանը մանկունյանցիների կազմում կմասնակցի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել թիմի նախորդ չորս խաղերը, հայտնում է Manchester Evening-ը։
Նշենք, որ «ՄՅՈւ»-«Զարյա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին` Երևանի ժամանակով 23:05-ին: