Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան
                        Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին Նյու Յորքում՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ մտադիր է  հայրենիք վերադառնալ: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն:
 
«Ես իսկապես պատրաստվում եմ Վրաստան վերադառնալ ու պաշտպանել կայացած ընտրությունների արդյունքները»,- հայտնել է Սաակաշվիլին:
 
Աղբյուրի փոխանցմամբ՝  օրերս  Վրաստանի նախագահ  Բիձինա Իվանիշվիլին  հայտարարել է, որ Վրաստան վերառանալու դեպքում իրավապահները կձերբակալեն Սաակաշվիլուն՝ նրա  կողմից իրականացված «հանցագործությունների համար»:
 
Հիշեցնենք, որ  այս պահին Սաակաշվիլին զբաղեցնում է Օդեսայի նահանգապետի պաշտոնը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

