1869 դիտում
13:36 01-10-2016
Տարոն Մարգարյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
հոկտեմբերի 1-ին առաջադեմ աշխարհը 1990 թվականից ի վեր նշում է որպես Տարեցների միջազգային օր: Իմ խորին համոզմամբ, սակայն, հայկական իրականության մեջ տարվա յուրաքանչյուր օրն է մեր սիրելի մեծերինը: Պարզապես այս օրը լրացուցիչ տոնականություն ենք հաղորդում մեր վերաբերմունքին և առիթն օգտագործում ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր արժանիորեն վաստակել են երջանիկ ու անհոգ ծերության իրավունքը: Այս օրը նաև առիթ է մեկ անգամ անդրադառնալու տարեցների խնդիրներին, դրանց լուծման ուղիների որոնմանը:
Մեր տարեցները, նրանց հուզող խնդիրները միշտ եղել են Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Քաղաքապետարանի կողմից իրականացվող համաքաղաքային, սոցիալական կամ այլ ծրագիր չկա, որտեղ առանձնակի ուշադրություն չհատկացվի տարեցներին: Մեր թիմն անում է հնարավորը, որ ավագ սերունդն իրեն զգա մեր սիրելի մայրաքաղաքի լիարժեք ու ակտիվ քաղաքացի և, թեկուզ տարիների փորձից եկող խորհուրդներով, իր մասնակցությունը բերի Արևի քաղաք Երևանի զարգացմանը:
Սիրելի տարեցներ,
այսօր վստահաբար շատ շնորհավորանքներ կստանաք: Միանալով բոլոր բարեմաղթանքներին՝ ուզում եմ, որ երկար տարիների առողջ ու անհոգ կյանք ունենաք և վստահ լինեք, որ մեր սերունդը սիրում ու գնահատում է ձեզ ու միշտ ձեր կողքին է»։
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
11:22 01-10-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը տարեցների միջազգային օրվա առթիվ
1093 դիտում
12:33 01-10-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
820 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
946 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
679 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը