1096 դիտում
12:33 01-10-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ
Երևանի քաաղքապետի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի՛ տարեցներ, տատիկներ և պապիկներ,
աշխարհն այսօր նշում է տարեցների միջազգային օրը: Մեծերին գնահատելու և նրանց մասին հոգ տանելու մասին պետք է հիշել յուրաքանչյուր օր, քանի որ ավագ սերնդի նկատմամբ խոր հարգանքը մեր ազգային նկարագրի բաղադրիչներից է:
Տարիների ձեր վաստակի, փորձի և իմաստնության շնորհիվ դուք ամենուր վայելում եք մեր առանձնակի հարգանքը: Աստծո ամեն օր ձեր բարի խոսքով ու խորհուրդներով, տեղին ու ժամանակին արված դիտողություններով ու դիտարկումներով շարունակում եք ձեր կարևոր ներդրումն ունենալ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացման գործում:
Համոզվա՛ծ եղեք, որ դուք մշտապես Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում եք. մեր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում անում ենք հնարավորը, որպեսզի հատկապես ձեզ համար ապահովենք սոցիալական ու կենսական արժանապատիվ պայմաններ և բարելավենք ձեր կյանքի որակը: Հենց դրան են ուղղված մեր կողմից շարունակաբար իրականացվող սոցիալական, մշակութային և այլ ուղղություններով տարբեր ծրագրերը:
Ընտանեկան ջերմությամբ, բարությամբ և հոգատարությամբ լեցուն երկար տարիների առողջ կյանք եմ մաղթում բոլորիդ»:
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
11:22 01-10-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը տարեցների միջազգային օրվա առթիվ
1869 դիտում
13:36 01-10-2016
Տարոն Մարգարյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
1582 դիտում
13:59 12-08-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
1060 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1207 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն