Ռուսաստանն այսօրվանից նախագահում է ՄԱԿ ԱԽ-ը
Հոկտեմբերից 1-ից Ռուսաստանը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, հաղորդում է Ria Novosti-ն։
Իսկ այս ամիս կարող է ավարտվել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը։ ԱՆվտանգության խորհրդի առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին, երբ կհամաձայնեցվի ամսվա գործունեության ծրագիրը։
Ներկա պահին ծրագրված է անցկացնել մոտ 20 նիստ։ Հիմնական թեմաները, որոնցով զբաղվելու է խորհուրդը, լինելու են Աֆրիկայի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի հակամարտությունները,
Բացի այդ, հոկտեմբերի 25-ին բաց բանավեճերում քննարկվելու է «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը։