11799 դիտում
11:09 27-10-2015
Ի՞նչ Ֆեդերացիա է նախագահում գեներալ Մանվել Գրիգորյանի գնդապետ կինը եւ ի՞նչ առաջնություն է անցկացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արմավիրի մարզի «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում ավարտվեց արդեն ավանդական դարձած «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը:
Ֆեդերացիայից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցեցին, որ այս տարի «Հայկի նետեր» միջազգային մրցաշարը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին, սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Մրցաշարի անցկացմանը մեծ աջակցություն է ցուցաբերում Երկրապահ կամավորականների միությունը:
Սպորտի նկատմամբ Մանվել Գրիգորյանի հետաքրքրությունը դրսեւորվել է ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ հրադադարին հաջորդած շրջանում:
Նա հիմնեց «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնը և նրա անմիջական հոգածությամբ Հայաստանում առաջընթաց ապրեց նետաձգությունը: Զորավարն անձամբ նաեւ մասնակցում է այստեղ կազմակերպվող տարբեր միջազգային առաջնություններին և հերթական մրցաշարի ժամանակ կրկին այցելեց, ողջունեց ներկաներին:
Հայաստանի նետաձգության ֆեդերացիան ՝ ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ, «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում տարիներ շարունակ անցկացնում է տարբեր մրցաշարեր, հուշամրցաշարեր, Եվրոպայի առաջնության խաղեր:
Այս օրերին անցկացվող «Հայկի նետեր» մրցաշարին մասնակցում էին 4 պետության 10 թիմեր: Մրցաշարն ընթացավ ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում: Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը տղաների անհատական պայքարում առաջին տեղը գրավեց Ղազախսատնի ներկայացուցիչը, երկրորդ և երրորդ տեղերը բաժին հասան Հայաստանի ներկայացուցիչներին:
Աղջիկների անհատական պայքարում առաջին պատվավոր հորիզոնականում Վրաստանի ներկայացուցիչն էր, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականներում կրկին հայ նետաձիգներն էին: Տղաների թիմային պայքարում առաջին և երկրորդ հորիզոնակններում Հայաստանի, իսկ երրորդում՝ Աջարիայի թիմն էր: Աղջիկների թիմային պայքարում մեր թիմը կրկին հաջություն ունեցավ՝ զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականը, երկրորդում՝ Աջարիայի, իսկ երրորդում Ղազախստանի թիմերն էին:
Մրցաշարի հաղթողներին հանձնվեցին հուշամեդալներ և պատվոգրեր: Բարձր ցուցանիշներ ապահովելու համար պատվոգրեր հանձնվեցին նաև թիմերի մարզիչներին: Մրցաշարի կազմակերպիչները վստահ են, որ տարեցտարի կընդլայնվի մրցաշարին մասնակցող մարզիկների ու պետությունների թիվը:
Հարևան երկրների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու, հյուրնկալ ու ջերմ մթնոլորտի համար:
«Հայկի նետեր» մրցաշարը նպատակ ունի մեծացնելու Հայաստանի և հարևան երկրների մարզիկների պատրաստվածության աստիճանը, իսկ մրցակցությունը լավ փորձ կլինի՝ հետագայում ավելի մեծ հաջողություններ ունենալու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
18914 դիտում
19:41 10-03-2016
Մահացել է գեներալ Մանվել Գրիգորյանի աները` Հայոց բանակի 1-ին կին գնդապետ Նազիկ Ամիրյանի հայրը. մանրամասներ
Այս բաժնից
994 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
940 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ