Ռուսաստանն այսօրվանից 1 ամսով կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը կատարելու է ՄԱԿ ԱԽ-ի նախագահի պարտավորությունները, որոնք կձգվեն մինչև սեպտեմբերի վերջը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այս ամիս ՄԱԿ ԱԽ-ի աշխատանքը շատ թեժ է լինելու:
«Գլխավոր միջոցառումը լինելու է արտգործնախարարների մակարդակով նիստի անցկացումը, որը նվիրված է լինելու խաղաղության ու անվտանգության աջակցման, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտությունների կարգավորման, ինչպես նաև ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի թեմաներին»,-նշել է Զախարովան: