Ալժիրում OPEC-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ Սաուդյան Արաբիան Իրանին առաջարկել է գաղտնի գործարքի մեջ մտնել, գրում է The Wall Street Journal թերթը։
Թերթի աղբյուրի խոսքով՝ Սաուդյան Թագավորությունը պատրաստ է եղել կրճատել արդյունահանվող նավթի ծավալները օրական մինչև 400 հազար բարելով, ինչի դիմաց Իրանը պետք է սառեցներ իր նավթի արդյունահանման ծավալները՝ հասցնելով օրական 3.6 մլն բարելի։ Սակայն, ըստ աղբյուրի, Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հրաժարվել է գործարքից, քանի որ Թեհրանը մտադիր է բարձրացնել արդյունահանման մակարդակը օրական մինչև 4.2 մլն բարելի։
Հիշեցնենք, որ սեպըեմբերի 28-ին OPEC-ի անդամ երկրները պայմանավորվածություն ձեռք բերեցին նավթի արդյունահանումը կրճատելու շուրջ։ Պայմանավորվածությունը ուժի մեջ կմտնի նոյեմբերից։