1398 դիտում
17:33 29-09-2016
ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Թբիլիսիում կայացել է Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումի կազմկոմիտեի նիստը
Ավարտվել է Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի(NIMD) նախաձեռնությամբ Թբիլիսիում անցկացված Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումի կազմկոմիտեի նիստը, որին ֆորումի մասնակից յուրաքանչյուր երկրից ներկա են եղել 2-ական կուսակցության ներկայացուցիչներ: Նիստին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Հայկ Մամիջանյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Ամփոփվել են Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ ֆորումի արդյունքները, այնուհետև քննարկվել են համանուն 5-րդ ֆորումի իրականացման ժամկետներն ու կազմակերպչական այլ մանրամասներ:
Անդրադարձ է կատարվել քաղաքական գործընթացներում և դրանց կազմակերպման մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությանը տարածաշրջանում, ինչպես նաև ժողովրդավարության հիմնական գաղափարների աղճատման և կեղծ տեղեկատվության դեմ պայքարի առցանց միջոցների ստեղծման հեռանկարներին:
Քննարկվել է ևս մեկ փոքր ֆորումի իրականացման հնարավորությունը, որին, նախնական պայմանավորվածության համաձայն, կմասնակցեն նաև ԼՂՀ քաղաքական կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները:
Նիստի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել NIMD-ի և ՀՀԿ միջև երկկողմ համագործակցության խորացման, մասնավորապես` ՀՀԿ քաղաքական դպրոցի գործունեությանը NIMD- ի աջակցության վերաբերյալ` արտերկրից դասախոսների ներգրավմամբ:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
Նմանատիպ նյութեր
2827 դիտում
13:24 28-04-2017
Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցել են Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների համար կազմակերպված ծրագրին
1752 դիտում
16:22 27-03-2015
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը՝ Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 3-րդ համաժողովում
Այս բաժնից
493 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը