1514 դիտում
16:50 28-09-2016
Սիրիայի օդային ուժերը հարվածներ են հասցրել Հալեպի հիվանդանոցին ու հացատանը. Reuters
Սիրիայի ռազմաօդային ուժերը կետային հարվածներ են հասցրել Հալեպի ու նրա մերձակա տարածքներին՝ փորձելով ոչնչացնել ընդդիմադիր ուժերի դիրքերը, հայտնում է Reiters գործակալությունը՝ հղում անելով սիրիական զինվորական աղբյուրին։
Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող Խան-Թուման քաղաքին, որը գտնվում է Հալեպից հարավ։ Աղբյուրի խոսքով՝ հարվածներից վնասվել են մի քանի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ զրահապատ։ Տեղի բնակիչները պատմել են, որ օդային հարվածների տակ են հայտնվել հացատուն և Հալեպից հարավ ընկած հիվանդանոցներից մեկը։ Հացատան դիմաց հարվածի ժամանակ մարդկանց հերթեր են եղել։
Նշենք, որ ներկա պահին Սիրիայի կառավարական ուժերը օպերացիա են վարում Հալեպը հետ գրավելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հանձնակատար Ստաֆֆան դե Միստուրան հայտնել է, որ օպերացիայի սկզբից Հալեպում տասնյակ երեխաներ ու կանայք են զոհվել։
Նմանատիպ նյութեր
886 դիտում
13:16 07-12-2024
Սիրիայի և ՌԴ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել իսլամիստներին Հոմսում
3897 դիտում
13:42 11-04-2022
ՌԴ-ն նոր օդային հարվածներ է հասցրել Ուկրաինային
949 դիտում
16:40 09-11-2024
Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր