«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի պաշտոնանկության մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ Հարությունյանը ազատվում է պաշտոնից «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:
Ըստ տեղեկությունների, Արամ Հարությունյանը նշանակվելու է Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահի պաշտոնում, որը թափուր է անցած տարվա նոյեմբերից ի վեր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։