211652_close_icon
views-count5910 դիտում article-date 23:31 24-09-2016

Արևմտյան որոշ լրատվամիջոցներ սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ Կոտիարը երեխա է սպասում Բրեդ Փիթից

Դերասան Գիյոմ Կոնյեն, ով Մարիոն Կոտիարի ամուսինն է վերջապես խոսեց իր կնոջ ու աշխարհահռչակ դերասան Բրեդ Փիթի միջև հավանական սիրավեպի մասին: Հարցն ավելի թեժացավ, երբ արևմտյան որոշ լրատվամիջոցներ սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ Կոտիարը երեխա է սպասում Փիթից: Գիյոմ Կոնյեն հայտարարել է, որ ինքն է երեխայի հայրը: «Սովորաբար ես չեմ խոսում հանրության առաջ իմ անձնական կյանքի մասին, սակայն վերջին իրադարձությունները ստիպեցին, որ ես վերջապես հայտարարություն անեմ: Դուք ստիպեցիք, որ ես հայտարարեմ, որ ես շատ եմ սիրում Մարիոնին և մենք շատ երջանիկ ենք» - հայտարարել է դերասանը:

Նմանատիպ նյութեր