Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասը կազմել է 4 միլիարդ եվրո
Ինչպես հայտնում է Gazeta.ru- լրատվական գործակալությունը, երկրաշարժից հետո Իտալիան կրել է 4 միլիարդ եվրոյի վնաս։
Գումարն իր մեջ ներառում է քանդված շինությունների վերականգման ու վիրավորներին հատկացված օգնության գումարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի կենտրոնական մասում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Հռոմից 116 կմ դեպի հյուսիս-արևելք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։