211652_close_icon

ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևան քաղաքի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12,5 միլիոն դոլար. Գևորգ Ստեփանյան

views-count1015 դիտում article-date 10:25 15-07-2025
ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը՝ Երևան քաղաքի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ուղեվարձը 100դրամ էր ու իրականացվում էր ավելի պատշաճ, քաղաքացիների վճարում էին բարեխղճորեն։

Տրանսպորտի «բարեփոխում» անվան տակ, քաղաքացիներին դեմ գնալով ՔՊ-ն թանկացրեց ուղեվարձը 150 դրամ ու հիմա կանգնել են փաստի առաջ։

2025թ հունվար-հունիս ամիսներին տրանսպորտի հավաքագրումը պակասել է 5 մլրդ դրամով, քաղաքացիների արդարացված բոյկոտի արդյունքում։

Ասե՛ք կանե՛նք, կարգախոսով քաղաքացիներին խաբածները ստացան հերթական ապտակը։

Չբարեփոխված թանկացած տրանսպորտի դեմ բոյկոտը շարունակական է լինելու
Տուգանող «հսկիչների» մուտքը տրանսպորտ հակառակ էֆեկտն է տալու, տղաներ ու աղջիկներ»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր