211652_close_icon
views-count1095 դիտում article-date 17:00 31-08-2015

Չինական Տյանցզին նավահանգստում պայթյունի նյութական վնասը կազմել է 11 միլիարդ դոլար

Օգոստոսի 12-ին Չինական Տյանցզին նավահանգստում տեղի ունեցած պայթյունների եւ հրդեհների հասցրած նյութական վնասի չափը կազմում է 11 միլիարդ դոլար, որից 1,57 միլիարդ դոլարը կվճարեն ապահովագրական ընկերությունները: Հիշեցնենք, որ այսօր պայթյունի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 158-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 150 մահացածի մասին: 15 մարդ համարվում է անհետ կորած: Մահացածների թվում կա 94 հրշեջ, 11 ոստիկան: 356 տուժած դեռեւս հիվանդանոցներում է: Օգոստոսի 12-ին պայթյուններ էին որոտացել վտանգավոր նյութերի պահեստներում: Դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող բնակիչները տարհանվել էին:

Նմանատիպ նյութեր