16094 դիտում
12:33 23-09-2016
ՀՀ ՔԿ. Պարզվել են զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 6 անձի
ՀՀ ՔԿ զինվորական քննչական վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել 16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, և տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ժամկետային զինծառայողի մահվան մի շարք հանգամանքներ, նրա նկատմամբ ծառայակիցների կողմից կիրառված բռնարարքի մի շարք դեպքեր, հանցագործությունների տարբեր դրվագներ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ժամկետային զինծառայող Հ. Շահմուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Շորթում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում` մի խումբ անձանց կողմից (2 դրվագ),
Հ.Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը),
Վ.Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 358-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ), 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 365-րդ հոդվածի 1-ին մասով:
Լեյտենանտ Լ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ), 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ), 375-րդ հոդվածի 1-ին մասով ((Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը (3 դրվագ), և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը),
Գ.Ղուկասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու փորձը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում` մի խումբ անձանց կողմից), 38-358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցակցությունը՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելուն), 365-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Շարքային Գ. Մուսիկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2661 դիտում
19:06 20-10-2016
Զինծառայող Վ.Վիրաբյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել. պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ
4948 դիտում
18:39 13-08-2018
Պարզվում են ժամկետային զինծառայող մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել երկու անձի․ ՔԿ
Այս բաժնից
724 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
607 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
412 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը