Թող քար նետի առաջինը նա, ով մեղք չի գործել. Շարմազանով
«Թող քար նետի առաջինը նա, ով մեղք չի գործել: Մենք այստեղ դատավորներ չենք: Դատավորը մենք չենք, դատավորը վերևում է: Կարող է մարդ սխալվել, այնուհետև ուղղվել, ես դատախազի ֆունկցիա վերցնել չեմ կարող»:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ «Ձեր իշխանությունն ընդունա՞կ է գողանալու» հարցին պատասխանեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Է.Շարմազանովը ընդգծեց նաև, որ Հայաստանի Հանրապետության համար թիվ 1 խնդիրը մնալու է ամուր անվտանգության համակարգ ունենալը. «Որովհետեւ առանց ամուր անվտանգության համակարգի մենք չենք կարող խոսել ո՛չ տնտեսական բարեփոխումներից, ո՛չ լայնածավալ ու համակարգային բարեփոխումներից»: