Պուտինն ընդգրկվել է ֆինանսական աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում
Bloomberg գործակալությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ընդգրկել է ֆինանսների աշխարհում 50 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: Այս մասին հայտնում է RBC-ն:
ՌԴ նախագահը զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի 30-րդ հորիզոնականը: Առաջին տեղում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, երկրորդ տեղը կիսել են ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը: