Էրդողանը խոստացել է Պորոշենկոյին, որ կաջակցի Ղրիմի հարցում
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Պկոտր Պորոշենկոն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Էրդողանը հավաստիացրել է Պորոշենկոյին, որ Անկարայի դիրքորոշումը Ղրիմի հարցում չի փոխվել, չնայած նրան, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկխոսությունը վերականգնվել է։
Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան հետագայում ևս աջակցություն կցուցաբերի Ուկրաինային իր տարածքային ամբողջականության հարցում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։