Լուկաշենկոն Պորոշենկոյին խոստացել է Ուկրաինային անհրաժեշտ ցանկացած աջակցությունը ցուցաբերել
Կիևում տեղի է ունեցել հանդիպում՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Այս մասին հաղորդում է Belta-ն:
Հանդիպմանը Բելառուսի նախագահը խոստացել է անել հնարավորինը՝ Ուկրաինային օգնելու հարցում:
«Եթե հարկ լինի, ես ձեզ նախկինում էլ եմ ասել, ասեք, և մենք կանենք: Մինչ այժմ ինչ էլ որ խնդրել է Ուկրաինայի նախագահը, սա ես հայտարարում եմ հրապարակավ, մենք արել ենք: Եվ դա միշտ այդպես էլ կլինի»,-ասել է Լուկաշենկոն: