211652_close_icon
views-count7446 դիտում article-date 00:25 21-09-2016

Գերմանիա. Դորտմունդի «Բորուսիայի» հերթական ֆանտաստիկ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրում երկրի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում փայլուն հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ` 5:1 և վաստակելով 9 միավոր, ստանձնեց առաջատարի դերը: Սակայն նրա հիմնական մրցակիցները դեռևս չեն անցկացրել իրենց հանդիպումները: Նշենք, որ սա դորտմունդցիների երրորդ անընդմեջ խոշոր հաղթանակն է: «Բորուսիան» նախ Չեմպիոնների լիգայում 6:0 հաշվով հաղթեցին «Լեգիային», ապա նույն` 6:0 հաշվով նախորդ տուրում հաղթեցին «Դարմշտադտին»: Ընդհանուր առմամբ` երեք խաղում 17 գնդակ, ինչը ֆանտաստիկ արդյունք է, որը ներկայումս ի զորու է կրկնել թերևս միայն «Բարսելոնան»: [b]Գերմանիայի առաջնություն, 4-րդ տուր [/b] «Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 1:5 Դանիել Դիդավի, 53 - Ռաֆայել Գերեյրո, 4, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 16, 62, Ուսման Դեմբելե, 58, Լուկաս Պիշչեկ, 73
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր