211652_close_icon
views-count3456 դիտում article-date 15:08 19-09-2016

Ժիրինովսկին առաջարկում է եռակուսակցական համակարգ ստեղծել՝ դիմակայելու համար «Միացյալ Ռուսաստան» կուսակցությանը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկինհայտարարել է, որ իր կուսակցությունը հանդես է գալիս երկրում եռակուսակցական համակարգ ստեղծելու օգտին, հաղորդում է Ria Novosti-ն։ «Որպեսզի «Միացյալ Ռուսաստանը» ունենա մրցակիցներ»,-ասել է նա՝ հավելելով, որ լիբերալների կուսակցությունը կարող էր ընդգրկվել այդ կազմում։ Նշենք, որ Ժիրինովսկու կուսակցությունը խորհրդարան չի անցել։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Միացյալ Ռուսաստան»-ի հաղթանակի մասին՝ ասելով. «Չնայած երկրում դեռ բազմաթիվ չլուծված հարցեր կան, այդուհանդերձ, ընտրեցին «Միացյալ Ռուսաստան»-ը, ինչը վկայում է այն մասին, որ կուսակցությունը ջանքեր է թափել»։

Նմանատիպ նյութեր