4080 դիտում
19:50 18-09-2016
Գիզայի մեծ բուրգի կառուցման ժամանակ յուրաքանչյուր աշխատող օրական ստանում էր 4-ից-5 լիտր գարեջուր
Գարեջուրը աշխարհի ամենահին պատրաստվող ալկոհոլներից մեկն է։ Գրավոր հիշատակություններ պահպանվել են անտիկ Իրաքում և անտիկ Եգիպտոսում։ Հնագետները ենթադրում են, որ գարեջուրը նպաստել է քաղաքակրթությունների ձևավորմանը։ Մոտավորապես 5000 տարի առաջ Ուրուկ (ներկայիս Իրաքում) քաղաքի աշխատողները վարձատրվում էին գարեջրով։
Գիզայի մեծ բուրգի կառուցման ժամանակ յուրաքանչյուր աշխատող օրական սննդակարգում ստանում էր չորսից հինգ լիտր գարեջուր, որը ծառայում էր և որպես սնունդ, և որպես զովացուցիչ խմիչք, որը կարևոր էր բուրգի շինարարության համար։
Գերմանական և կելտական ցեղերը Եվրոպայում գարեջուրը տարածել են դեռևս մ․ թ․ ա․ 3000 թվականին։ Այն հիմնականում պատրաստվում էր ընտանեկան մակարտադում։ Բացի սոյայից, վաղ եվրոպական գարեջրերը կարող էին պարունակել մրգեր, մեղր, բազմաթիվ բույսերի տեսակներ, համեմունքներ և այլ նյութեր, ինչպես օրինակ թմրադեղային խոտաբույսեր։ Սակայն դրանք չէին պարունակում գայլուկ։
Այն ավելացվել է հետագայում՝ Եվրոպայում առաջին հիշատակումները եղել են մոտ 822 թվականին Կարոլինգներ դինաստայից Աբբոթի և 1067 թվականին՝ Հիլդեգարդ Բինգենցիի կողմից։
Գարեջրագործությունը համաշարհային բիզնես է, որը բաղկացած է որոշ գերիշխող դիրք ունեցող միջազգային ընկերություններից և հազարավոր փոքր արտադրողներից։
Նմանատիպ նյութեր
6644 դիտում
22:25 14-05-2016
Կապույտ կետը օրական արտադրում է 300 լիտր՝ 40 տոկոս յուղայնությամբ սննդարար կաթ
1584 դիտում
21:48 11-06-2015
Ահաբեկիչները փորձել են հարձակվել Գիզայի բուրգերի վրա
4443 դիտում
18:57 19-05-2019
Եգիպտոսում՝ Գիզայի ազգային թանգարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1450 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է
1708 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը
1006 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է