Իսպանիա. «Ռեալ»-«Ատլետիկո» խաղն ավարտվեց հօգուտ «Բարսելոնայի». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդում, որտեղ «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ատլետիկոյին»:
Մադրիդյան դերբին` ինչպես միշտ, անցավ համառ և անզիջում պայքարում: «Ռեալն» ուներ տարածքային և խաղային մեծ առավելություն, սակայն միայն 53-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Պեպեն գլխի հարվածով բացեց հաշիվը:
Դրանից հետո «արքայական» ակումբը վստահորեն վերահսկում էր իրավիճակը, սակայն 85-րդ րոպեին «Ատլետիկոն» բազմաքայլ և գեղեցիկ կոմբինացիայից հետո հավասարեցրեց հաշիվը. աչքի ընկավ Գրիզմանը:
Խաղն այդպես էլ ավարտվեց` 1:1 և սա իսկական նվեր էր «Ռեալին» հետապնդող «Բարսելոնայի» համար, քանի որ այժմ կատալոնացիները կորցրած միավորներով ընդամենը 3 միավոր են զիջում «Ռեալին» և ամենայն հավանականությամբ, շատ բան կորոշվի ապրիլի 23-ին Մադրիդում կայանալիք սուպերկլասիկոյում: Ինտրիգը վերադարձավ Իսպանիայի առաջնություն:
Այս ոչ ոքիից հետո «Ռեալը» հավաքեց 72 միավոր, «Բարսելոնան» ունի 69 միավոր
[b]Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր
[/b]«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 1:1
Պեպե, 52 – Անտուան Գրիզման, 85