211652_close_icon
views-count3183 դիտում article-date 21:17 03-03-2016

Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե ինչպիսի գոլ է երազում խփել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե ինչպիսի գոլ է երազում խփել: «Ես լավ գոլեր արդեն շատ եմ խփել: Սակայն իմ երազանքի գոլը. դա 11 մրցակիցներին շրջանցելն ու դարպասը գրավելն է: Այդպիսի գոլեր խփում ես, երբ խաղում ես համակարգչով: Կարծում եմ, կյանքում դա անելը հնարավոր չէ, բայց ո՞վ գիտի», ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը:

Նմանատիպ նյութեր