Նավթի համաշխարհային գները փոքր-ինչ բարձրացել են
Նավթի համաշխարհային գները երեկվա անկումից հետո այսօր առավոտյան սկսել են բարձրանալ, այդ են վկայում առևտրի էլեկտրոնային բորսաների տվյալները։
Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, ներդորղները շարունակում են գնահատել տվյալները ԱՄՆ-ում նավթի պաշարների մասին տեղեկությունների ֆոնին։
Այսպես, այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 07։58-ի դրությամբ Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.52 տոկոսով և 1 բարելի դիմաց դարձել 46.09 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.28 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 43.70 ԱՄՆ դոլար։
Նախօրեին ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտնեց, որ երկրի նավթի կոմերցիոն պաշարները վերջին շաբաթում անսպասելիորեն կրճատվել են 0.6 մլն բարելով՝ հասնելով մինչև 510.8 մլն բարելի, իսկ վերլուծաբաններն ակնկալում էին ցուցանիշի աճ՝ 3.8 մլն բարելով։