Պակիստանում գնացքներ են բախվել. կան զոհեր
Առնվազն 4 մարդ է մահացել և ավելի քան 100-ը վիրավորվել Պակիստանում 2 գնացքների բախման հետևանքով, հաղորդում է BBC-ն։
Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում՝ Մուլթան քաղաքի մոտակայքում։ Քարաչիից եկող ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, որը մինչ բախումը հարվածել էր իր ճանապարհին 5 մարդու և կանգնել։
Բախման հետևանքով ուղևորատար գնացքի 4 վագոններ դուրս են եկել ռելսերից։ Իշխանությունները հետաքննություն են սկսել։ Ամենայն հավանականությամբ մեղավոր կճանաչվի ուղևորատար գնացքի մեքենավարը, ով չի նկատել կարմիր ազդանշանը։