Վատիկան. ԼՂ հակամարտության հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով
Վատիկանը գտնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խաղաղ բանակցային գործընթացի միջոցով լուծում տան ղարաբաղյան հակամարտությանը, հայտարարել է Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն։
Մամուլի ասուլիսում նա նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Կաթոլիկ եկեղեցու գործը չէ։ Այն պետք է լուծեն քաղաքական գործիչները»։
Ֆեկետեի խոսքով՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կողմ է աշխարհում բոլոր հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորմանը։
«Հռոմի պապը գտնում է, որ պատերազմը կարող է բռնությունների նոր ալիք բարձրացնել»,-հավելել է եկեղեցու ծառայողը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Պապը ծրագրում է այցելել Ադրբեջան, որտեղ հանդիպելու է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։