Կուրսկում 6-ամյա երեխան հակաբիոտիկի ներարկումից հետո մահացել է
ՌԴ Կուրսկ քաղաքի քննչական մարմինները հետաքննություն են սկսել՝ 6-ամյա երեխայի մահվան փաստով: Այս մասին հայտնում է REGNUM-ը:
Բանն այն է, որ 6-ամյա հիվանդ տղային այցելած մանկական բժիշկը հակաբիոտիկ է նշանակել և նույն երեկոյան նրա մայրը ներարկել է դեղամիջոցը, ինչից հետո երեխան սկսել է խեղդվել:
Ինչպես պարզվել է, նրա մոտ անաֆիլակտիկ շոկ է սկսվել՝ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիա:
Տղայի ծնողները շտապօգնության բրիգադ են կանչել, որը հասցրել է երեխային հիվանդանոց, սակայն վերջինիս չի հաջողվել փրկել: