Կուրսկում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտուհի է մահացել
ՌԴ Կուրսկի շրջանի Ժելեզնոգորսկի քաղաքում` ֆիզկուլտուրայի դասի ժամանակ, աշակերտուհի է մահացել:
12-ամյա աղջիկը պարանի վրայով մագլցելիս է եղել, երբ անսպասելիորեն վայր է իջել եւ ընկել հատակին: Վրա հասած ուսուցիչը փորձել է հասկանալ, թե ինչ է պատահել երեխային, բայց վերջինս կենդանության նշաններ ցույց չի տվել:
Դեպքի առնչությամբ քննություն է կատարվում: Տեղեկություններ կան, որ երեխան սրտի հիվանդություն է ունեցել: