Թուրքիան Գյուլենին ձերբակալելու պաշտոնական հայց է ուղարկել ԱՄՆ-ին
Պաշտոնական Անկարան պաշտոնական հայց է ուղարկել Վաշինգտոնին, որում պահանջում է ձերբակալել և Թուրքիայի իշխանություններին արտահանձնել իսլամի քարոզիչ, Թուրքիայում ռազմական հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին։
Ինչպես նշել է NTV հեռուստաալիքը, սա առաջին պաշտոնական հայցն է՝ հղված ամերիկյան իշխանություններին։
Թուրքական իշխանությունները Գյուլենի ղեկավարած Feto կազմակերպությունը հայտարարել են ահաբեկչական։ Երկրում հեղաշրջումից մինչ այսօր մի քանի հազար հաստատություն է փակվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով։