211652_close_icon
views-count5342 դիտում article-date 23:36 16-09-2016

Պետական պարային 3 կոլեկտիվների համատեղ համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա վաստակավոր կոլեկտիվներ` Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան) և Հայաստանի պարի պետական անսամբլի (գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան) համատեղ տոնական համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Համերգը վերոհիշյալ կոլեկտիվների անկախության տարիների գործունեության յուրատեսակ հաշվետվությունն է, որում հիմնականում ներառված են վերջին տարիներին ստեղծված բեմադրությունները:

Նմանատիպ նյութեր