Մոսկվայում հարսանեկան շարասյան Bentley, Maybach և Porsche մակնիշի մեքենաներից կրակ բացած մասնակիցները ձերբակալվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Մոսկվայում հարսանեկան շարասյան մասնակիցները  Bentley, Maybach և 3 Porsche մակնիշի մեքենաներից կրակ են բացել  մայրաքաղաքի հարավում գտնվող «Ցարիցինո» զբոսայգու մոտ՝ Բորիսովսկիե Պրուդի փողոցում: Այս մասին հայտնում է МИР24 ТВ-ն:
Ոստիկանության աղբյուրի պնդմամբ` հարսանեկան շարասյան մասնակիցները, որի կազմում նկատվել են Bentley, Maybach և 3  Porsсhe մակնիշի մեքենաներ, ձերբակալվել են այգու մոտակա ոստիկանական բաժանմունքի մոտ, սակայն շուտով ստորագրությամբ բաց են թողնվել:
Նշենք, որ ավտոմեքենաներից մեկում հայտնաբերվել են տրավմատիկ ատրճանակներ, որոնք գրանցված են եղել հարսանեկան շարասյան   մասնակիցներից երկուսի անվամբ:
Ներկայացնում ենք տեսանյութը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


